Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վլադիմիր Զելենսկիի շտաբը հայտնել է Ռադայի լուծարման հնարավորության մասին

Վլադիմիր Զելենսկիի շտաբը հայտնել է Ռադայի լուծարման հնարավորության մասին
18.05.2019 | 12:40

Ռադայի վաղաժամկետ լուծարումը կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին գործողություններից մեկը երդմնակալությունից հետո, հայտարարել է Զելենսկիի շտաբի անդամ Ռուսլան Ստեֆանչուկը:

«ԶԼՄ-ներում այժմ շատ տեղեկություններ են տարածվում, բայց ես անկեղծ կասեմ, որ մենք տարբեր մոտեցումներ ենք քննարկում, դա կախված կլինի պետական մարմինների հետ համագործակցությունից: Սակայն սցենարներից մեկն իրականում, այո, խորհրդարանի լուծարումն է: Այդ մասին կիմանանք առաջիկայում հենց Զելենսկիից»,- ասել է Ստեֆանչուկը Ուկրաինայի NewsOne հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ խորհրդարանի լուծարումը կախված է նրանից՝ Ռադան կփորձի փոխըմբռնման հասնել Զելենսկիի հետ: «Իհարկե, յուրաքանչյուր մոտեցում ունի իր դրական և բացասական կողմերը, ամեն ինչ կախված է համագործակցությունից»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ